24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ձերբակալվել է 2 գնդապետ, 1 գեներալ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում գտնվող քրեական գործերի շրջանակում 2 գնդապետ եւ 1 գեներալ է ձերբակալվել: Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Ձերբակալվածներն են գեներալ Մելս Չիլինգարյանը, գնդապետներ Արմեն Մարգարյանը եւ Մհեր Պապյանը: Նրանք ձերբակալվել են մատակարարված անորակ ապրանքներ ընդունելու, չարաշահումներ թույլ տալու փաստերով հարուցված քրեական գործերի շրջանակում: Ըստ նախնական տվյալների՝ որոշ ապրանքատեսակներ ձեռք են բերվել ինքնարժեքից բարձր, ուռճացված գներով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ձերբակալվել էր Զինված ուժերի սպառազինության վարչության ավտոծառայության պետ, գնդապետ Դավիթ Աբրահամյանը: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով (Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը, որն առաջացրել է նյութական ծանր հետեւանքներ):

Ըստ այդմ, նախաքննության ընթացքում Դավիթ Աբրահամյանն ընդունել է մեղադրանքը, ցուցմունք է տվել, վերականգնել է պատճառված վնասը: Քննիչը որոշում է կայացրել նրա պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին:
Դավիթ Աբրահամյանը ձերբակալվել էր մայիսի 11-ին՝ պետի կամ պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսեւորելու դեպքի առթիվ հարուցված քրգործի շրջանակներում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ