Արքայազն Ուիլյամը գործազուրկ է դարձել
Միացյալ Թագավորության իշխանությունը մտադիր է կրճատել բրիտանական ռազմաօդային ուժերի ուղղաթիռների որոնողական ծառայությունը, որտեղ ծառայում է բրիտանական թագաժառանգ Ուիլյամը:
Լոնդոնն ուզում է աշխատանքի վերցնել ամերիկացի պայմանագրային ծառայողների, որոնց շնորհիվ քաղաքը կարող է 1,5 միլիարդ ֆունտ ստերլինգ խնայել: Ուիլիամը նոր աշխատանք փնտրել կարծես թե չի պատրաստվում, այլ ուզում է լիովին կենտրոնանալ իր թագավորական պարտականությունների վրա` շփվել քաղաքացիների հետ, լավ հարաբերություններ հաստատել այլ երկրների հետ, բարեգործությամբ զբաղվել:
Ազատ ժամանակը արքայազնին չէր խանգարի, քանի որ նա պատրաստվում է հայր դառնալ: Բայց ահա նրա զինակիցները պետք է իրենց նոր աշխատանք փնտրեն: