01 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Գերմանիայի հյուպատոսության դիմաց թուրք ազգայնականներ բողոքել են ցեղասպանության օրինագիծը Բունդեսթագ բերելու դեմ

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում գտնվող Գերմանիայի գլխավոր հյուպատոսության շենքի առջև հավաքված մի խումբ ակտիվիստներ բողոքի ակցիա են կազմակերպել՝ ընդդեմ Գերմանիայի դաշնային խորհրդարանի օրակարգ բերվախ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի:

Ըստ թուրքական «Haber24.com» լրատվական կայքի` ակցիա իրականացնող խմբի անդամները հիմնականում եղել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) տեղի ունեցած «Փերինչեքն ընդդեմ Շվեցարիայի» գործից հայտնի տխրահռչակ թուրք ազգայնական Դողու Փերինչեքի գլխավորած «Վաթան» կուսակցության անդամներ:

Նշվում է, որ հավաքվածները ծածանել են Գերմանիայի խորհրդարանին (Բունդեսթագ) քննադատող պաստառներ ու վանկարկել «Գերմանական խորհրդարան, դու իրավասու չես» կարգախոսը:

Հավաքվածները նաև մամուլի համար հայտարարություն են արել, դատապարտել Գերմանիայի խորհրդարանի քայլը` նշելով, որ «1915-ի դեպքերը» միայն Հաագայի բարձր ատյանը կարող է որպես ցեղասպանություն որակել:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ