20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

«Միայն իմ դիակի վրայով». գառնեցիները նորից ճանապարհ են փակել

«Քաղցրաշենի ինքնահոսի ոռոգման ծարգիրը» չեղյալ հայտարարելու պահանջով այսօր՝ մայիսի 20-ին, մի քանի հարյուր գառնեցի փակել է  Գառնի-Երեւան Ճանապարհը:

Henaran.am-ի զրուցակիցներից հետ զրույցում  Արուսյակը նշեց, որ չեն պատրաստվում զիջել և բացել ճանապարհը մինչև իրենց պահանջը չկատարվի:

Նրանց խոսքով ՝ չեն պատրաստվում լքել իրենց հայրենի գյուղը և ամեն բան կանեն, որ կործանարար ծրագիրը չիրագործվի:

«Միայն իմ դիակի վրայով»,-վճռական հաստատեց գյուղացիներից մեկը: Նշենք, որ մայիսի 16-ին, ծանր տեխնիկան կրկին մտցվել է Ազատի կիրճ՝:

Հիշեցնենք,  գառնեցիներն արդեն 2 տարի պայքարում են Կառավարության որոշումը չեղյալ համարելու համար, որով նախատեսվում է Ազատ գետի ջուրը Գառնիի հեթանոսական տաճարի տակից խողովակներով տեղափոխել Արտաշատի 12 գյուղեր:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ