14-ամյա աղջկան բռնաբարել են եւ թաղել գոմաղբի մեջ /ֆոտո/
Պերմի 14-ամյա բնակչուհի Նաստյա Սմետանինային, ում 3 շաբաթ շարունակ փնտրում էր ողջ քաղաքը, սպանված են գտել: Հետաքննության տվյալներով` աղջկան բռնաբարել են, իսկ հետո էլ թաղել գոմաղբի կույտի մեջ ձիաբուծարանի աշխատակիցները, որոնց մոտ Նաստյան աշխատում էր:
Նաստյան ապրում էր տատի եւ պապի հետ, ովքեր թոռնուհուն շատ խստորեն էին դաստիարակել: Դեռ շատ վաղ հասակից նրան եկեղեցի էին տանում, որի երգչախմբում էլ երգում էր Նաստյան: Դեռահասի ծնողներն ապրում են իրենց կյանքով, երեխայով չեն հետաքրքրվում:
Այս ուստարում Նաստյան, ով մինչ այդ գերազանց էր սովորում, սկսել է “երեքներ” ստանալ, դասերից բացակայել, ստել մեծերին: Նա սկսել է հետաքրքրվել ձիերով եւ ժամանակի մեծ մասն անց է կացրել ձիաբուծարանում, որտեղ համեստ աշխատավարձի դիմաց խնամել է կենդանիներին եւ երեխներին օգնել պոնի քշել: Տատն ու պապը փորձել են արգելել թոռանը աշխատել, սակայն Նաստյան, այնուամենայնիվ, վազել է ձիերի մոտ:
Պարզվել է, որ Նաստյային սպանել են նրա անհետանալու նույն օրը, երբ երեխան ձիաբուծարան է գնացել տաքանալու: Նրան բռնաբարել է 34-ամյա ձիապանը եւ հետքերը թաքցնելու նպատակով կացնով մասնատել է երեխայի դիակը եւ թաղել գոմաղբի մեջ: Դին հայտնաբերվել է միայն այն ժամանակ, երբ պոնի-ակումբից եկել են տանելու ձմռանը հավաքված գոմաղբը: Հետաքննության արդյունքում պարզվել է, որ սպանությանը մասնակցել են նաեւ ձիաբուծարանի աշխատող մի քանի անչափահասներ: