Բելառուսն ու Ղազախստանը հրաժարվել են մայիսի 9-ի շքերթից
Ղազախստանն ու Բելառուսը հրաժարվել են Հաղթանակի օրվան՝ մայիսի 9-ին նվիրված ավանդական շքերթ անցկացնելուց։
Ղազախստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ այս տարի շքերթ չի անցկացվի, քանի որ այն ամեն տարի չէ, որ անց է կացվում՝ նախորդ տարի անցկացվել է, քանի որ 70-ամյակն էր Մեծ հաղթանակի, հայտնում է gazeta.ru-ն։
«Այս տարի մեծ շքերթ կանցկացվի՝ նվիրված Հանրապետության անկախության 25-ամյակին»,- նշվել է հայտարարության մեջ։
Իսկ ահա Բելառուսում մինչ այս ամեն տարի շքերթ անցկացվել է։ Այս տարի չի անցկացվի, սակայն տոնական հրավառություն սպասվում է։