Պուգաչովայի երկրպագուհին պատրաստ է ծննդաբերել նրա համար
Ալլա Պուգաչովայի երկրպագուհիներից մեկը պատրաստակամություն է հայտնել փոխնակ մայր դառնալ երգչուհու եւ նրա ամուսին Մաքսիմ Գալկինի երեխայի համար: Մարինա անունով 23-ամյա աղջիկն այդ մասին հայտարարել է “НТВ” հեռուստաալիքի եթերում: Նա խոստովանել է, որ մանկուց հիացած է Պուգաչովայով եւ նրան լեգենդար երգչուհի ու իսկական կին է համարում, սակայն իր կուռքի համար երեխա կունենա ոչ թե անվճար, այլ միլիոն ռուբլու դիմաց: Ներկայումս նա բժշկական հետազոտության է ենթարկվում` փոխնակ մայր դառնալու թույլտվություն ստանալու համար:
Պուգաչովան առայժմ չի մեկնաբանել այս տեղեկությունը: Նա ընդհանրապես հրաժարվում է մեկնաբանել մայրանալու իր ցանկության մասին լուրերը:
Նախորդ ամուսնուց` Ֆիլիպ Կիրկորովից, Պրիմադոննան այդպես էլ չկարողացավ երեխա ունենալ: 15 տարի առաջ նա ավելի քան 4 ամիս անկողնային ռեժիմ պահպանեց, սակայն երեխային փրկել չստացվեց, վիժումն անխուսափելի էր: