Ինչո՞ւ են տղամարդիկ վախենում սեքսից
Պարզվում է, որ շատ մարդիկ տարբեր աստիճանի վախ ունեն սեքսի նկատմամբ: Այդ ֆոբիան թույլ չի տալիս լիովին լիցքաթափվել, իսկ երբեմն էլ ընդհանրապես խանգարում է սեռական հարաբերություններ ունենալ:
Այնպիսի համոզմունք կա, որ տղամարդիկ գերված են սեքսով, եւ նրանցից յուրաքանչյուրը ձգտում է հերթական կնոջն անկողին քարշ տալ: Սակայն դա ամենեւին էլ այդպես չէ: Արական սեռի ներկայացուցիչները շատ հաճախ ինտիմ հարաբերություններից վախենում են ոչ պակաս, քան իրենց զուգընկերուհիները: Տղամարդկանց էրոտիկ ֆոբիաների ամենատարածված դրսեւորումներն են.
1. Վախը, որ անկողնում ինքը չի հասկանա ճիշտ պահը
2. Վախը, որ սեքսից հետո հարաբերությունները կվատթարանան
3. Զուգընկերուհու նախորդ սիրուհիներից վատը լինելու վախը
4. Վախը կույսերի հանդեպ
5. Սեփական մարմնի թերությունների պատճառով առաջացած բարդույթները
6. Չափազանց շուտ օրգազմ զգալու վախը
7. Խարդախ կամ սադրիչ կնոջ թակարդն ընկնելու վախը
8. Կատարած գործողությունների համար պատասխանատվություն կրելու վախը
9. Վախը, որ կինը կմտածի, թե իրեն միայն սեքս է հարկավոր
10. Զուգընկերուհուն որեւէ ոչ ստանդարտ սեքսուալ նախընտրությամբ ետ մղելու վախը
11. Ինտիմ հարաբերությունների վախը գեղեցիկ կանանց հետ, որոնք շքեղություն են պահանջում
12. Խելացի եւ կամային կանանց նկատմամբ վախը
13. Վեներական հիվանդությամբ վարակվելու վախը