12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Մինսկը պատրաստ է քննարկել իր ռազմական հայեցակարգը ՀԱՊԿ գործընկերների հետ

Բելառուսը պատրաստ է քննարկել իր ռազմական հայեցակարգի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ երկրների մտահոգությունները, սակայն իր ազգային շահերից կելնի։ Նման հայտարարություն  է արել Բելառուսի փոխարտգործնախարար Վալենտին Ռիբակովը, գրում է РИА Новости-ն։

Ավելի վաղ՝ ապրիլի սկզբին Բելառուսի խորհրդարանը ընդունել էր երկրի ռազմական հայեցակարգը, որով արգելվում է երկրի զինված ուժերի օգտագործումը արտերկրում: Պաշտոնական Երեւանը բացասաբար էր արձագանքել սրան։

«Ցանկացած փաստաթուղթ էլ կարելի է քննադատել, հնարավոր է նույնիսկ՝ Աստվածաշունչը: Մենք ամեն ինչ անում ենք մեր ազգային շահերը պաշտպանելու ուղղությամբ: Եթե դա որեւ է մեկին դուր չի գալիս, մենք միշտ պատրաստ ենք քննարկել այդ մտահոգությունները, եւ գտնել ինչ-որ փոխզիջում։ Սակայն, Մինսկը երբեք հանուն ինչ որ մեկի գոհացնելու ոչինչ չի արել եւ չ էլ պատրաստվում անել»,- ասել է Ռիբակովը։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ