15 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ԱՄՆ Արևմտյան Վիրջինիա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Արևմտյան Վիրջինիան դարձել է Միացյալ Նահանգների 44-րդ նահանգը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ինչպես տեղեկացնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը, Արևմտյան Վիրջինիայի նահանգապետ Էրլ Ռեյ Թոմբլինը, որը 2016-ի ապրիլը հայտարարել էր նահանգում Ցեղասպանության հիշատակի և կանխարգելման ամիս, համապատասխան հռչակագիր է ընդունել:

Վկայակոչելով 1915-1923 թվականներին 1.5 միլիոն հայերի և 1 միլիոն հույների ու ասորիների սպանությունը, ինչպես նաև ներկայում Մերձավոր Արևելքում քրիստոնյաների, եզդիների և այլ փոքրամասնությունների ոչնչացումը` նահանգապետ Թոմբլինն իր հռչակագրում նշում է. «Ճանաչելով և մշտապես հիշելով Հայոց ցեղասպանությունն ու Հոլոքոստը, ինչպես նաև անցյալի և ներկայի բոլոր ցեղասպանությունները` մենք հարգում ենք պատմական հիշատակը, երաշխավորում, որ նման դաժանությունները չկրկնվեն, եւ աչալուրջ ենք ատելության, հալածանքի և բռնության հանդեպ»:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ