29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արծրուն Հովհաննիսյանը պաշտոնապես հերքում է լուրերը, թե զորահավաք է

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում  ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը   հերքեց  հասարակության մեջ շրջանառվող լուրը, թե Հայաստանում զորահավաք է սկսվել։

Արծրուն Հովհաննիսյանը շեշտեց՝ հակառակորդը շարունակում է ղարաբաղաադրբեջանական շփման գոտում զորքերի տեղաշարժ ու կուտակումներ իրականացնել:

«Պաշտպանության բանակի ստորաբաժանումները համապատասխան աստիճանի են բերվել ու անակնկալության գործոնն այս առումով  նվազեցվել է», – ասաց ՊՆ խոսնակը:

Անդրադառնալով ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկություններին՝ Արծրուն Հովհաննիսյանը շեշտեց՝  ՊՆ-ի կողմից երբեք պարզաբանումներ չեն տրվում, թե բարձրաստիճան զինվորականների պաշտոնանկությունների վերաբերյալ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ