15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանում ոչ ֆորմալ զբաղվածությունը կազմում է 49 տոկոս

Հայաստանում ստվերային զբաղվածությունը կազմում է 49 տոկոս, գործազրկության մակարդակը` 17 տոկոս:

Այսօր այս մաիսն լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ասել է Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ Բորիս Խառատյանը` ներկայացնելով Ազգային վիճակագրական տվյալները. «Հարցերի հարցը շարունակում է մնալ աշխատանքի վարձատրությունը, որ պետք է լինի արժանապատիվ: Դա ամրագրված է նաև մեր նոր Սահմանադրությունում: Ըստ միջազգային նորմերի` արժանապատիվ վարձատրٳթյան հիմքում աշխատավարձի նվազագույն չափն է: Դա Հայաստանում կազմում է 55 հազար դրամ, որը չգիտես ինչպես է հաշվարկված»;

ՀՀ աշխատանքի և սոցիլական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածٳթյան վարչության պետ Թադևոս Ավետիսյանը իր խոսում պարզաբանեց, որ վերը նշված ստվերային զբաղվածٳթյան ցուցանիշն ավելի շատ ոչ ֆորմալ զբաղվածություն է ենթադրում. «Այդ նշված 49 տոկոսը միայն առանց պայմանագրի աշխատողների թիվը չէ, այլ, ասենք, աշխատողների, որոնց աշխատավարձի մի մասն է ձևակերպված, կամ այն անձանց, ովքեր գյուղատնտեսության մեջ զբաղված են, բայց նրանք այս կամ այն կերպ ձևակերպված չեն: Կան անձինք, որոնք զբաղված են ոչ ֆորմալ ոլորտում, վարձու աշխատող են կամ փոքր ձեռնարկատիրٳթյամբ են զբաղվում»:

Թադևոս Ավետիսյանն անդրադառնալով նվազագույն աշխատավարձի ցուցանիշին հայտնեց, որ այն հաշվարկվում է` հաշվի առնելով մի քանի գործոններ:

Ավետիսյանի տեղեկացմամբ` հանվել է նաև աշխատանքային գրքույկի կիրառման պահանջը, որը ուժի մեջ կմտնի 2017 հունվարի 1-ից: Մինչ այդ սահմանվելու է կարգ աշխատանքային գրքույկների տեղեկատվությունը լիազոր մարմնին փոխանցելու համար:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ