Սահմանամերձ գյուղերից անհետացած ՀՀ քաղաքացիներից դեռեւս լուր չկա
Սահմանամերձ Դովեղի գյուղապետ Սամվել Գորգինյանը Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում դժավարացավ ասել, թե արդյո՞ք իրենց համագյուղացի 86-ամյա Մնացական Քառյանը անցել է Ադրբեջանի վարչական տարածքը: “Պաշտոնական ոչինչ չկա, ինչպես դուք, այնպես էլ ես եմ լսել”,-ասաց գյուղապետը:
Նշենք, որ ըստ ադրբեջանական մամուլի` Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերից երկու մարդ իրենց տարածքում են եւ նրանք դիմել են Կարմիր Խաչի ռազմագերիների հարցով պետական հանձնաժողովին:
Այգեհովիտի գյուղապետարանից էլ հաստատեցին, որ 47-ամյա Անահիտ Առաքելյանը գյուղում չի եւ հայտնի չէ նրա տեղը: Անահիտը տառապում է նյարդային հիվանդությամբ:
Հայաստանի պաշտպանության նախարարությունում էլ չկարողացան հաստատել ադրբեջանական մամուլում հրապարկված տեղեկությունները: “Եթե զինվորականներին չի առնչվում, ապա մենք իրավասու չենք պաշտոնապես հետաքրքրվելու”,-ասաց ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: