18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Մադոննան պատմել է Պուտինի սեքսուալ ցանկությունների մասին

Մադոննան կրկին սկանդալի կենտրոնում է իր հայտարարությունների պատճառով` ի պաշտպանություն “Pussy Riot” փանք խմբի: Այս  անգամ նա քննադատել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: 

“GLAAD Media Awards” գեյերի միության հերթական մրցանակաբաշխությանը Մադոննան ներկայացել  է բոյսկաուտի հագուստով: Նա պետք է մրցանակ հանձներ հաղորդավար Անդերսոն Կուպերին, սակայն մինչ այդ նա ելույթ է ունեցել: 

“Եթե նախագահ Պուտինը մեկ սենյակում նստեր “Pussy Riot” խմբի հետ (նա կցանկանար նրանց բոլորին, դա թողնենք մի կողմ), նրանց հետ բաց երկխոսություն վարեր, լսեր Ռուսաստանի երիտասարդ ստեղծագործ կանանց, նա թույլ չէր տա այդ կանանց 3 տարվա ազատազրկման ենթարկել: Մտածեք այդ մասին, դա խենթություն է: Եվ այդ ամենն ընդամենը կառավարությանը քննադատելու պատճառով”,-հայտարարել  է փոփ թագուհին:

Երգչուհին  հիշեցնել է նաեւ իր ելույթի մասին Սանկտ-Պետերբուրգում, որտեղ գործում է այսպես կոչված` “գեյերի դեմ օրենքը”: Մադոննայի խոսքով` իր համերգից առաջ եւ հետո 85 մարդ է ձերբակալվել: Սակայն նրա կարծիքով` եթե տեղի  իշխանությունները խոսեին նրանց հետ, նրանց հույսերից եւ երազանքներից, ապա չէին բանտարկի նրանց, իսկ իրեն 1 մլն-ի քաղաքացիական հայց չէին ներկայացնի`գեյերին բացահայտորեն աջակցելու համար:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ