11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Սյունիքում արտակարգ իրավիճակ է

Մարտի 13-ին Սյունիքի մարզում  ուժեղ քամին ավերածությյունների պատճառ է դարձել Կապանում, Գորիսում եւ հարակից գյուղերում: Արատակարգ իրավիճակների նախարարության տվյալներով, մարտի 12-ի երեկոյան սկսված քամու արագությունը Կապանում առավելագույնը հասնում է 16 մ/վ, իսկ Գորիսում` 25 մ/վ: Սպասվելիք ուժգին քամու մասին նախապես տեղյակ էին պահվել համապատասխան ծառայությունները:

Մարզկենտրոն Կապանում տուժել են ծառեր, շենքերի տանիքներ, վնասվել է Կապանի  թիվ 13 դպրոցը սնուցող գազատարը,  կոտրվել են պատուհանների ապակիները: Ամբողջովին տուժել է նաեւ Շղարշիկ թաղամասի դպրոցի հարակից օժանդակ կառույցի տանիքը, կոտրվել են դպրոցի սանհանգույցների դռներն ու լուսամուտները, հոսանքազրկվել`է թաղամասը:

Գորիսում` վնասվել է քաղաքի թիվ 1 մանկապարտեզի տանիքը: Արամատախիլ են արվել ծառեր, քշվել են տանիքներ:

Կապանի եւ Գորիսի քաղաքապետարանների  հանձնաժողովները արձանագրում են ավերածությունները հետագայում դրանց վնասի չափերը հաշվարկելու համար:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ