29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ընտրակաշառքի մասին պատրաստ են պատմել տեսախցիկի առաջ

Կիրակի օրը ՀՀ 33 համայնքներում անցկացված ՏԻՄ ընտրություններում գրանցվել են ճիշտ այնպիսի ընտրախախտումներ, որոնք սովորաբար լինում են Հայաստանում անցկացվող  ընտրությունների ընթացքում։

Այսօր ալս մասին  լրագրողների հետ հանդիպմանն ասաց Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանը: Վերջինս  հետևել է Հրազդանում անցկացված ընտրություններին։

«Խոչընդոտներ են ստեղծվել դիտորդների համար:  Թույլ  չեն տվել, որ վերջիններս ցուցակներին ծանոթանան։ Ընտրակաշառքի մասին ահազանգեր ենք ունեցել, կուտակումների, մարդկանց ընտրատեղամասեր տեղափոխելու վերաբերյալ և այլն»,-ասաց  Արմեն Գրիգորյանը։
Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոնեսյանն էլ ընդգծեց՝ սովորաբար ընտրակաշառքի դեպքերով ահազանգերը լինում են անանուն, բայց այս անգամ ոմանք պատրաստ են եղելությունը պատմել տեսախցիկի առջև։
«Պատմում են, թե ովքեր ու ինչի համար են իրենց ընտրակաշառք տվել, փաստն արդեն ապացուցված է, բայց ընթացք չի տրվում։ Իհարկե, չենք կարող ապացուցել, որ 10 000 մարդու ընտրակաշառք է տրվել, բայց գոնե այս դեպքով պետք է զբաղվել»,-ասաց նա։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ