10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Վաղը Հայաստանում ՏԻՄ ընտրություններ են

Վաղը Հայաստանի տարբեր մարզերի` թվով 36 համայնքներում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:Կոտայքի մարզի Հրազդան, Լոռու մարզի Սպիտակ և Արագածոտնի մարզի Թալին համայնքները վաղը քաղաքապետ են ընտրելու:

Թալինում քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Սարգիս Արամյանը, «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Գուրգեն Գրիգորյանը և ՀՅԴ անդամ Տիգրան Հարությունյանը:

Սպիտակում քաղաքապետի թեկնածուները երկու ՀՀԿ-ականներ են` Լոռու փոխմարզպետ Վանիկ Ասատրյանը և գործող քաղաքապետ Գագիկ Սահակյանը:

Հրազդանում քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են «Սասուն» ջոկատի հրամանատար «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Սասուն Միքայելյանը, ՀՀԿ անդամ, գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը և «Հայկական վերածնունդ» կուսացության անդամ Արթուր Միսակյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ