02 Հուլիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Բերդ- Արծվաբերդ- Չինարի ավտոճանապարհը միակողմանի բացվել է

Ինչպես արդեն տեղեկացրել ենք,  Տավուշի մարզի Բերդ-Արծվաբերդ-Չինարի հանրապետական նշանակության ավտոճանապարհի 28-րդ կիլոմետրում` Այգեձոր գյուղի վերջնամասում, այսօր առավոտյան  տեղի է ունեցել հողային պաստառի վերին շեպի փլուզում, ինչի արդյունքում ճանապարհը երկկողմանի փակվել էր։

Վաղ առավոտից Տավուշի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները փլուզման վայրում մաքրման աշխատանքներ են իրականացնում։  Տեղում աշխատում են  չորս էքսկավատոր, ինքնաթափ մեքենաներ, ինչպես նաև ընկերության ողջ անձնակազմը։

Այս մաիսն տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը եւ հավելում, որ ներկա պահին արդեն ճանապարհը միակողմանի բացվել է, սակայն աշխատանքներն ամբողջությամբ չեն ավարտվել։

«Ճանապարհի մի կողմն արդեն բացել ենք, սակայն աշխատանքներն ամբողջությամբ չենք ավարտել, քանի որ փլուզման ժամանակ գազատարը՝  մոտ 200 գծամետր, մետաղական արգելափակոցների հետ իջել է ներքև։  Հիմա  «Գազպրոմ Արմենիա» ընկերության Տավուշի մասնաճյուղի մասնագետներն են աշխատանքներ տանում, որպեսզի գազատարը բարձրացվի։

Սպասում ենք, որ նրանք  գործն ավարտեն, որպեսզի հետո արդեն կարողանանք ճանապարհի մնացած մասը մաքրել։ Ճանապարհին մեծ քանակությամբ բնահող ծառեր ու  քարեր են թափվել։

Որքան ժամանակ էլ պահանջվի, մինչև ամբողջությամբ ճանապարհը չմաքրենք,  այստեղից չենք հեռանա»,- մեզ հետ զրույցում ասաց Տավուշի ՃՇՇ ՓԲ ընկերության ղեկավար  Գագիկ Ադամյանը։

Փլուզման   հետևանքների վերացման աշխատանքները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև ճանապարհն ամբողջությամբ մաքրվի և բերվի նախկին վիճակին։

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ