27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նա իրական է. 16-ամյա աղջիկը չունի քիթ եւ աչքեր /ֆոտո, վիդեո/

ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգում բժիշկները մի շարք յուրօրինակ վիրահատություններ են կատարել մի աղջկա, որը ծնվել է առանց քթի եւ աչքերի: 16-ամյա Քեսիդի Հուպերը վերջին 2 շաբաթվա ընթացքում արդեն երեք անգամ վիրահատվել է, որի ընթացքում աղջկա գանգի ոսկորների եւ խռիկների օրինակներից են վերցրել, որոնց օգնությամբ հետագայում աղջկա համար քիթ են պատրաստելու: Մնում է մեկ վիրահատություն: 

Երբ Քեսիդին ծնվել է, բացի դեմքի պաթոլոգիայից, առողջության հետ կապված ոչ մի խնդիր չի ունեցել: ”Նրա սիրտն ու ուղեղը լրիվ նորմալ վիճակում են գտնվում”,- ասում է մայրը: Նախկինում Քեսիդին աչքերի փոխարեն պրոթեզներ է օգտագործել, սակայն ընտանիքն ի վիճակի չի եղել դրանք փոխել թանկության պատճառով:

Քեսեդիի քիթը վերականգնելու համար բժիշկները բարձրակարգ մոտեցում են ցուցաբերել: Նախ նրանք ներսում մեմբրան են տեղադրել ,ապա օգտագործել են խռիկներն ու գանգոսկրը քթի կառուցվածքի համար, որն էլ հետագայում կծածկվի մաշկով:

Աղջկա համար ամենաբարդը սոցիալապես հարմարվելն էր: Նա հաճախում էր կույրերի դպրոց,սակայն այնտեղ նույնպես երեխաները ծաղրում էին նրան: Ակտիվ եւ ինքնավստահ Քեսիդին թեթեւ ատլետիկա է սիրում եւ
երազում է դառնալ ռադիոհաղորդավարուհի: Վերջերս նա արդեն հայտնվել է տեղական ռադիոյի եթերում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ