15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Չեխիայում կրկին մեծ քանակությամբ թունավորված ալկոհոլ են հայտնաբերել

Չեխիայում առգրավվել են թունավոր ալկոհոլի հերթական քանակությունը, հաղորդում է “Reuters”-ը: Խոսքը 3 հազար 300 լիտր ռոմի մասին է, որը հայտնաբերվել է Զլին քաղաքի պահեստներից մեկում:

Մասնագետները պարզել են, որ առգրավված ռոմը 40 տոկոսով բաղկացած է մեթանոլից: Չեխիայի սանիտարական ծառայությունը նշել է, որ այն կարող էր հազարավոր մարդկանց մահվան պատճառ դառնալ: Ներկայումս ոստիկանությունը պարզում է ալկոհոլի սկզբնաղբյուրը:

Սեպտեմբերին  սպիրտային խմիչքների թունավորումից Չեխիայում 28 մարդ մահացավ, մի քանիսը կուրացան: Մահվան առաջին դեպքերից հետո չեխական իշխանությունները դադարեցրին ալկոհոլի վաճառքն ու արտահանումը: Արգելքը հանվեց սեպտեմբերի 26-ին, չնայած վաճառել եւ արտահանել այժմ թույլատրվում է միայն այն սպիրտային խմիչքները, որոնց ծագումը հայտնի է:

Չեխական ալկոհոլի վաճառքը եւ արտահանումն արգելվել էր նաեւ  Սլովակիայում եւ Լեհաստանում, սակայն հոկտեմբերի 10-ից արգելքը հանվել է:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ