27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Եղիսաբեթ 2-րդին հոսպիտալացրել են

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդին հոսպիտալացրել են ստամոքսի սուր ցավի պատճառով: Ենթադրվում է, որ թագուհին Էդվարդ 7-րդի հիվանադանոցում կանցկացնի մի քանի օր: Չնայած հիվանդանոց տեղափոխելն ավելի շատ պրոֆիլակտիկ բնույթ է կրում, գրում է “МК.ru”-ն:

Բժիշկները թագուհու մոտ գաստրոէնտերիտի ախտանիշ են հայտնաբերել, որն իրենից ներկայացնում է ստամոքսի եւ աղիների բորբոքում եւ արտահայտվում է սրտխառնոցով, գլխացավով եւ մարսողության խանգարումներով: Այս հիվանդությունը բուժվում է ոչ այնքան դեղերով, որքան որ դիետայով եւ հաճախակի ջուր խմելով: Այս ձմռանը Լոնդոնում տարածվել էր այդ հիվանդության վարակը եւ չի բացառվում, որ թագուհին վարակվել է պաշտոնական միջոցառումներից մեկի ժամանակ: 

Միապետի հիվանդության հետ կապված նրա մամլո ծառայությունը հետաձգել է այս շաբաթ նախատեսված բոլոր հանդիպումները: Հաջորդ հանգստյան օրերին թագուհին ամուսնու հետ երկօրյա այցով մեկնելու է Հռոմ` Իտալիայի նախագահ Ջիորջիո Նապոլիտանոյի հրավերով:

Հարկ  է նշել, որ չնայած իր պատկառելի տարիքին, թագուհին չի սիրում դիմել բժիշկներին եւ վերջին անգամ նրանց օգնությանն է դիմել 10 տարի առաջ, երբ վիրահատում էին նրա ծունկը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ