21 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Ջանեթ Ջեքսոնը յուրօրինակ հարսանեկան նվեր է ստացել

Փոփ-արքա Մայքլ Ջեքսոնի կրտսեր քույր Ջանեթ Ջեքսոնը գաղտնի ամուսնացել է: Նրա ընտրյալը քաթարցի միլիոնատեր Վիսամ ալ-Մանան է, ում հետ Ջանեթը հանդիպում էր շուրջ 3 տարի:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ նրանց հարսանիքը նախատեսված է այս տարվա գարնանը, սակայն իրադարձություններն ավելի արագ ընթացք են ստացել:

Հարսանքիը կայացել է դեռ նախորդ տարվա վերջին, սակայն զույգը որոշել է ուրախությամբ կիսվել երկրպագուների հետ 2 ամիս անց` ավելորդ իրարանցումից խուսափելու համար: Հարսանեկան արարողությունը բավականին համեստ է եղել եւ անցել է հանգիստ մթնոլորտում: Նորապսակները հերքել են այն լուրը, ըստ որի հարսանեկան արարողության վրա մի քանի միլիոն է ծախսվել:

Որպես հարսանեկան նվեր Ջանեթը եւ նրա ամուսինը միմյանց բարեգործական հիմնադրամներ են նվիրել:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ