26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Պաշտոնանկություններ. Հրապարակ

Օրերս հայտնի դարձավ, որ Վերահսկիչ պալատի ստուգումների արդյունքում Արագածոտնի եւ Կոտայքի մարզերի սոցիալական ծառյությունների տարածքային գործակալություններում բացահայտումների պատճառով իրենց պաշտոններին հրաժեշտ են տվել Կոտայքի մարզի Եղվարդի սոցիալական ծառայության պետ Լավրենտ Գեւորգյանը, Արագածոտնի մարզի Աշտարակի պետ Սասուն Ադամյանը, Թալինի պետ Արթուր Կարապետյանը: Թերթի տեղեկություններով արդեն նախկին պաշտոնյաները սոցիալական հատկացումների ծրագրում ընդգրկել էին իրենց ծանոթ-բարեկամներին, ազգուտակին, որոնց մեծ մասը բարձր աշխատավարձ է ստացել:

Այս ստորաբաժանումների 5 աշխատակցի էլ նկատողություն են տվել, որոնք ազգուշությամբ մասնակից էին դարձել վերադասի խարդախություններին: Մյուս մարզերում իրականացված ստուգումների արդյունքները դեռ հայտնի չեն, սակայն խնդիրն այն է, թե հայտնաբերված չարաշահումների հետ կապված տվյալ պաշտոնյաները պատասխանատվության կենթարկվեն, թե կբավարարվեն միայն նրանց պաշտոնից հեռացնելով եւ դրա շուրջ շոու սարքելով:

Օրվա մյուս հրապարակումները` թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ