20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Ես չեմ տեսնողը, չգիտեմ… Գիզիրյանը գնում է վայելելու

Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը քիչ առաջ Henaran.am-ի հետ զրույցում հաստատեց, որ ինքը հրաժարականի դիմում է ներկայացրել: ”Իմ կամքով է, միանշանակ իմ կամքով: Ինձ ոչ մեկը չի պարտադրել”,-ասաց:

Որն է եղել հրաժարականի պատճառը: ”Ընտրությունների արդյունքներն իմ մարզում ինձ չգոհացրին, դրա համար էլ հրաժարական եմ տալիս”,-ասաց մարզպետը:

Հետաքրքրվեցին` ում է տեսնում Շիրակի մարզպետի պաշտոնում, ասաց`”Ես չեմ տեսնողը, չգիտեմ”:

Աշոտ Գիզիրյանին ոչ մի այլ պաշտոն չի առաջարկվել: ”Ես դիմում եմ ներկայացրել և այդքանով սահմանափակվել եմ”,-շեշտեց Գիզիրյանը: Ասաց նաև, որ այսուհետ չի աշխատելու, այլ հանգիստն է վայելելու: ”Հանգստանալու եմ ընտանիքիս ու թոռնիկներիս հետ”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ