12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Կմաքրվի Դեբեդի ափերը

Ալավերդու քաղաքապետարանր, «Թումանյան աշխարհ» զբոսաշրջային կենտրոնը, «Նոր Ալավերդի» հասարակական կազմակերպությունն ու Ալավերդու Օրհուս կենտրոնը մարտի 19-ին կիրականացնեն Դեբեդ գետի ափերը մաքրելու բնապահպանական նախաձեռնությունը:

Ինչպես հայտնում են Ալավերդու քաղաքապետարանից նախատեսվում են գետի ափերից չորացած մացառների ու աղբի հեռացման աշխատանքներ: Մաքրման աշխատանքները կկատարվեն Սանահին կայարան թաղամասից մինչև նախկին ավտոկայան ընկած Դեբեդի ափամերձ հատվածներում:

Կազմակերպիչները նաեւ հորդորել են հիմնարկ- ձեռնարկություններին, ուսումնական հաստատություններին ու շահագրգիռ ալավերդցիներին՝ ակտիվորեն մասնակցելու բնապահպանական կարևոր այս նախաձենությանը:

«Պահպանելով բնությունը՝ պահպանում ենք մեր քաղաքը: Իսկ քաղաքի պահպանությունը յուրաքանչյուրիս պարտքն է»,- տեղեկացրեցին Ալավերդու քաղաքապետարանից

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ