15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Բարոյական չի համարել` հրաժարական է տալիս /լրացված/

Ըստ որոշ տեղեկությունների, Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: Henaran.am-ի տեղեկություններով մարզպետը բարոյական չի համարել փետրվարի 18-ին նախագահի ընտրություններում իր մարզի ՀՀԿ թեկնածուի օգտին գրանցած վատ ցուցանիշի արդյունքում շարունակել պաշտոնավարումը:

Henaran.am-ի հետ զրույցում նա ասաց, որ ժամանակ չունի մեկնաբանությունների, զբաղված է, եւ մի երկու ժամից կզանգահարի եւ կպատասխանի մեր հարցերին:

Ի դեպ, կառավարության մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Աշոտ Գիզիրյանի դիմումը դեռ չի հասել կառավարություն:

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ից հետո մամուլում հրապարակումներ եղան, որ սկսվելու են պաշտոնանկությունները: ՀՀԿ գործադիր մարմնի անդամները չեն հերքում դրանք, իսկ երեկ Արմեն Աշոտյանը ասել էր, որ փոփոխություններ են սպասվում եւ իշխանության դեմքի փոփոխություն:

Հ.Գ. Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը վարչապետ Տիգրան Սարգսյանին դիմում է ներկայացրել զբաղեցրած պաշտոնից ազատվելու վերաբերյալ, հայտնում են Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունից:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ