08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Մարզպետ-նախարար-կրակմարիչ` անհասկանալի տեղապտույտ

Տավուշի մարզի սահմանամերջ Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը  հակառակորդի կողմից գյուղի վերջին ռմբակոծությունից  հետո ասել էր ,որ սահմանամերձ բնակավայրերը կրակմարիչներ չունեն, իսկ  դրանց անհրաժեշտությունը շատ է զգացվում:  Մարզպետ Արմեն Ղուլարյանն էլ վստահեցրել էր, թե կրակմարիչների հարցով դիմել է Արտակարգ իրավիճակների նախարարությանը:

Henaran.am-ը այսօր փորձեց Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանից պարզել, թե ե՞րբ են տրամադրելու կրակմարիչներ սահմանմերձ գյուղերին:

“Մենք կրակմարիչներ չունենք, դա իրենք պետք է գնեն, քանի որ ԱԻՆ –ը կրակմարիչներ չի ապահովում ոչ մեկի համար:

Նախարարը դժվարացավ պատասխանել` ինչու է մարզպետը նման բան ասել. “այդպիսի ոչ ֆոնդ կա , ոչ էլ կառավարությունն է տրամադրում մեզ գումարներ, դա մեր գործառույթը չէ”:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ