20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Մեղավորը “Արկա” համակարգն է. աշխատավարձ չեն ստանում)

Սյունիքի մարզի Քաջարան քաղաքից Henaran.am-ը ահազանգ ստացավ, որ Զանգեզուրի պղնձամոլեիբդենային կոմբինատի աշխատակիցները չեն կարողանում ստանալ աշխատավարձ: “Գումարները փոխանցել են, բայց բանկը, մասնավորապես “Արդշինինվեստ”-ը չի տալիս, վարկեր ունենք, չենք կարողանում վճարել”,-ասացին քաջարանցիները:

Բանկի Քաջարանի մասնաճյուղի կառավարիչ Սամվել Թամրազյանը մեզ հետ հեռախոսազրույցում նշեց, որ բանկը այս հարցում մեղավոր չէ: “Փոխանցված գումարները հաշվեհամարներում են, խնդիրը “Արկա” համակարգի մեջ է: Քաջարանում դեռ այդ հարցը չի լուծվել”,-ասաց կառավարիչը` հույս հայտնելով, որ գուցե գրելուց հետո մի բան փոխվի:

Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ “Արկա” համակարգը տեղեկացրել էր, որ ժամանակավորապես  գումարներ ստանալուց պրոբլեմներ կլինեն:  

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ