Երկրաշարժ Վանաձորի մոտակայքում
Փետրվարի 14-ից մինչև 20-ը ՍՊԾ-ի դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ ուժգնությամբ գրանցել է մեկ երկրաշարժ: Այն տեղի է ունեցել փետրվարի 14-ին Վանաձոր քաղաքից 3 կմ դեպի հարավ:
Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 28 երկրաշարժ: Դրանցից 6-ը` (3 բալ ուժգնությամբ) Թուրքիայի Վանի, և նույնքան (3-ից մինչև 4 բալ ուժգնությամբ) Իրանի Ահարի երկրաշարժերի հետցնցումներն են: Փետրվարի 14-16-ը 13 սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Թուրքիայի Բիթլիս քաղաքից դեպի հարավ-արևելք գտնվող տարածքում, ուժգնությունն էպիկենտրոնային գոտում տատանվել է 3-ից մինչև 5 բալ:
Փետրվարի 16-ին 3 բալանոց թույլ ցնցումներ են գրանցվել Վրաստան-Ադրբեջան սահմանային գոտում` Հիրսա քաղաքից 36 կմ դեպի հարավ-արևմուտք, և Ադրբեջանի (Նախիջևան) Շահբուզ քաղաքից 19 կմ դեպի արևմուտք: Նույն ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել փետրվարի 19-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում` Տաշիր քաղաքից 21 կմ դեպի հյուսիս-արևմուտք: