27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

106- ամյա՝ Մարտի 8-ը

Նորից սկսվեց «կանանց միամսյակ», որը սկիզբ դրվեց անկախության առաջին տարիներին, երբ տոնացույցում ավելացավ եւս մեկ տոն՝ ապրիլի 7-ը, որպես Մայրության եւ գեղեցկության օր:

Մարտի 8-ից մինչեւ ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում հայ կանայք ուշադրության կենտրոնում են հայտնվում՝ ջերմ խոսքեր, համբյուրներ, ծաղիկներ, նվերներ, փուչիկներ, ինչու չէ մեծարման երեկոներ եւ այլն, ինչն ավելի ցայտուն կերպով նկատվում է՝ միամսյակի բացման եւ փակման օրերին:

Ո՞վքեր են Կանաց միջազգային օրվա հիմանդիրները եւ ո՞վ ինչ դերակատարում է ունեցել այս ամենում….

 

Նյու-Յորքի տեքստիլ ֆաբրիկաների աշխատակցուհիների բողոքը

Դեռևս 1857-ի մարտի 8-ին մանհեթենյան փողոցներ են դուրս գալիս Նյու-Յորքի տեքստիլ ֆաբրիկաների աշխատակցուհիները և բողոքում-պահանջում 10-ժամյա աշխատանքային օր, տղամարդկանց հետ հավասար աշխատավարձ և քաղաքական իրավունքներ:

1909

Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կանանց կոչով Նյու Յորքում 1908 թվականի մարտի 8-ին կայացավ ցույց, կանանց իրավահավասարության համար։ Այդ օրը ավելի քան 15 000 կանայք շրջեցին ողջ քաղաքով, պահանջելով կրճատել աշխատանքային օրը և տղամարդկանց հետ հավասարաչափ աշխատավարձ ստանալ։ Բացի այդ առաջ քաշվեց կանանց՝ ընտրություններին մասնակցելու իրավունք ունենալու պահանջները։

Zetkin_luxemburg1910

 

Ո՞վ է Մարտի 8-ի հիմնադիր՝ Կլարա Ցետկինը

Ծնվել է գյուղական ուսուցչի ընտանիքում։ 1870-ական թվականների վերջից Կլարա Ցետկինը մասնակցել է գերմանական բանվորական շարժմանը։ 1881 թվականին սոցիալիստների դեմ ուղղված բացառիկ օրենքի գործելու շրջանում մտել է գերմանական սոցիալ-դեմոկրատիայի շարքերը և հարկադրաբար տարագրվել։ Մասնակցել է  Ֆրանսիայի, Ավստրիայի, Իտալիայի սոցիալիստական շարժմանը։ 1882 թվականից աշխատակցել է Ցյուրիխում հրատարակվող գերմանական սինոդի անլեգալ օրգան «Սոցիալ-դեմոկրատ» («Der Socialdemokrat») թերթին։

1909 թվականին Ամերիկայի Սոցիալիստական կուսակցությունը հայտարարեց կանանց ազգային օր, որը նշվել է մինչև 1913 թվականի փետրվարի վերջին կիրակի օրը։ Բայց 1909 թվականին այն համընկավ փետրվարի 28-ին։ Ավելի ուշ, 1910 թվականին ԱՄՆ-ի պատգամավորուհիները ժամանեցին Կոպենհագեն, երկրորդ միջազգային կոնֆերանսին, որտեղ հանդիպեցին կոմունիստ Կլարա Ցետկինի հետ։

Կլարա Ցետկինը 1910 թվականին օգոստոսի 27-ին կանանց միջազգային երկրորդ կոնֆերանսին, որը անցկացվում էր Կոպենհագենում, սահմանեց կանանց միջազգային օր։

Ենթադրվում էր, որ կանայք այդ օրը ցույցեր և երթեր էին կազմակերպելու, դարնով հասարակության ուշադրությունը իրենց խնդիրների վրա կենտրոնացնելու համար։

Նյու-Յորքի տեքստիլ ֆաբրիկաների աշխատակցուհիների բողոքից 50 տարի անց Կոպենհագենում 1910 թվականին կայացած սոցիա լիստկանանց միջազգային կոնֆերանսում Ցետկինի առաջարկությամբ որոշում ընդունվեց այսուհետև մարտի 8-ը նշել կանանց միջազգային օր։

Ավելին, տարբեր երկրներում կանանց իրավունքների պաշտպանության միտինգներ էին կազմակերպվում տարբեր օրերին:

1914 Rusastan marti 8

Եվ միայն 1914-ին եվրոպական բազմաթիվ երկրներում և Ռուսաստանում միտինգներ կազմակերպվեցին նույն օրը, որը մարտի 8-ն էր:

kalendarSovetakan miutyun parad

1966-ին մարտի 8-ը պաշտոնապես հռչակվեց ոչ աշխատանքային և տոնական օր Սովետական Միությունում:

MAK

Իսկ 1977-ից սկսած մարտի 8-ը որպես տոնական օր ամրագրվեց նաև ՄԱԿ-ի կողմից՝ որպես կանաց միջազգային օր:

 

Եվ այսպես, որքան էլ որ նոր սերունդը չի ճանաչում Կլարա Ցետկինի, այնուամենայնիվ հենց Ցետկինի պայքարի արդյունքում է, որ կանայք ունեցել են իրենց տոնը: Իսկ Ցետկինի բարձր գնահատելով Սովետական Միությունում, վերջինիս պարգեւատրել են, ոչ միայն Լենինի, Կարմիր դրոշի շքանշաններով, այլ վերջինս իր կյանքի վերջին տարիներն ապրել է Մոսկվայում եւ ավելին՝ նրա մահից հետո հուղարկավորել Կարմիր հրապարակում՝ Կրեմլի պատի տակ։

Մինչ օրս, ինչպես Գերմանիայում, այնպես էլ Ռուսաստանում, Բուլղարիայում, Մակեդոնիայում կան որոշ քաղաքային բնակավայրեր, որոնց փողոցներ եւ անգամ պողոտաներ կրում են Մարտի 8-ի «մայրապետի» անունը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ