‹‹Եթե կանայք մտքներին մի բան որ դնեն, կանեն››. Զոյա Գևորգյան
Գեղարքունիքի մարզի Շատջրեք համայնքի ղեկավար Զոյա Գևորգյանը կարծում է, որ կանայք, տղամարդկանցից ոչ պակաս, կարող են պատասխանատու ու լուրջ աշխատանքներներ կատարել:
‹‹1996 թվականից համայնքի ղեկավար եմ: Բարդություններ, բնականաբար, կան: Բայց կարող եմ ասել, որ կանայք ինչ ցանկանան կատարել, կկարողանան: Նրանք շատ նպատակասլաց են: Մտքներին մի բան որ դնեն, կանեն››:
Զոյա Գևորգյանը նշեց, որ առաջին անգամ, երբ գյուղապետի թեկնածու է առաջադրվել, թեկնածուները եղել են երկու կին, չորս տղամարդ: Բայց գյուղացիները որոշել են իրենց համայնքի ղեկավարի պաշտոնը վստահել կնոջ:
Ըստ համայնքապետ Գևորգյանի՝ իր համագյուղացիները վստահում են իրեն, դիմում տարբեր հարցերով ոը հնարավորության դեպքում անպաևման ստանում աջակցություն: Այս երևույթն, ըստ մեր զրուցակցի, պարտավորեցնող է ու մոտիվացնող:
‹‹Վերջին անգամ, երբ թեկնածությունս դրեցի՝ համայնքապետի ընտրություններին, մենակ էի: Մի կին էլ էր թեկնածություն դրել, բայց հետո ինքնաբացարկ հայտարարեց: Եթե համագյուղացիներիս վստահությունը չլիներ, 20 տարի չէի աշխատի որպես համայնքապետ: Եթե առողջությունս ների, անպայման էլի թեկնածությունս առաջադրելու եմ: Նշեմ, որ երկու կին ավագանու անդամ ունենք. կազմակերպված են ու եռանդուն: Ջանում եմ կանանց ներգրավվել տարբեր տարբեր ոլորտի աշխատանքներում: Շատ կուզենայի, որ ինձանից հետո էլ այս համայնքը կին ղեկավարեր››, – նշեց Զոյա Գևորգյանը: