01 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Նոր մանրամասներ Փարաքարի միջ. դպրոցի մոտ հոր ու որդու դանակահարությունից

Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետ Կարեն Խաչատրյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ Արմեն Օսեյանի կողմից այսօր՝ մարտի 8-ին, ձերբակալվել են Երևան քաղաքի Ֆուչիկի փողոցի 17 շենքի բնակիչ, 24-ամյա Սուրեն Աթաբեկյանը, Երևան քաղաքի Մարգարյան փողոցի 13 շենքի բնակիչ, 24-ամյա Գեորգի Խոջոյանը և Երևան քաղաքի Մարգարյան փողոցի 15 շենքի բնակիչ, 26-ամյա Սերգեյ Հակոբյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, եռյակը ձերբակալվել է երեկ՝ մարտի 7-ին, Փարաքար գյուղի միջնակարգ դպրոցի մոտ տեղի ունեցած ծեծկռտուքի և վիճաբանության ժամանակ սուր կտրող-ծակող առարկայի գործադրմամբ հայր և որդի, Փարաքար գյուղի բնակիչներ, 44-ամյա Արմեն Պետրոսյանին և 19-ամյա Վարդան Պետրոսյանին մարմնական վնասվածքներ պատճառելու համար:

Նշված փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Վիրավոր հայրն ու որդին տեղափոխվել էին Վաղարշապատի բժշկական կենտրոն, որտեղ, ըստ բժիշկների հայտարարության, նրանք իր վիճակի չեն եղել կատարվածի մասին բացատրություններ տալ: Բժիշկների ճիշտ և օպերատիվ գործողությունների արդյունքում հայրն ու որդին փրկվեցին, իսկ Վաղարշապատի ոստիկանները տեղի ոստիկանության պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ օպերատիվ տվյալներն իրացնելով՝ եռյակին բերման են ենթարկում ոստիկանության Վաղարշապատի բաժին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կռվի մասնակիցներից 4-րդը դիմել է փախուստի, իսկ ձերբակալվածներից Գ. Խոջոյանը նախկինում եղել է դատապարտված, երբ ոչ սթափ վիճակում 2014 թվականի հունիսի 14-ին իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով կոպիտ կերպով խախտել էր ճանապարհային երթևեկության կանոնները և բախվել Lexus-ին, ինչի համար այն ժամանակվա ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի և քննիչ Գոռ Թադևոսյանի որոշումներով ձերբակալվել էր, իսկ գործն ուղարկվել էր դատարան, ով դատարանի որոշմամբ ազատազրկվել էր:

Մանրամասները՝ shamshyan.com կայքում

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ