06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ռուսական «Պոլիմետալը»-ը 25 մլն դոլարով կգնի Կապանի ոսկու հանքը

Ռուսաստանում արծաթի խոշորագույն արտադրող և ոսկու արդյունահանող առաջատար Polymetal Plc («Պոլիմետալ») ընկերությունը ձեռք է բերել ոսկու գործող հանք Կապանում 25 մլն դոլարով: Սա ընկերության երկրորդ ակտիվը կդառնա Հայաստանում, որը տարեկան 1 տոննայից պակաս ոսկի է արտահանում, բայց մեծ ներուժ ունի: Գործարքը մտադիր են ավարտին հասցնել այս տարվա երկրորդ եռամսյակում:

Այս մասին տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը, հղում անելով ընկերության տարածած հաղորդագրությանը:

Նշվում է, որ 2015 թվականին Կապանի հանքում արտահանվել և վերամշակվել է  համապատասխանաբար 410 և 411 հազար հանքաքար:    Նշված ժամանակահատվածում ձեռնարկության մաքուր շահույթը կազմել է  35 մլն դոլար, EBITDA՝ 5 մլն դոլար:

«Այս ակտիվը մեծ ներուժ ունի, որը զգալիորեն գերազանցում է 2015 թվականի արդյունքները»,- հայտնել է «Պոլիմետալի» գործադիր տնօրեն Վիտալի Նեսիսը՝ ավելացնելով, որ ընկերությունը կարող է Կապանի նվազ եկամտաբերությամբ հանքը դարձնել «տարածաշրջանային եկամտաբեր վերամշակող մի կենտրոն, որն ունակ է ապահովել արտադրության զգալի ծավալը»:

Վաճառող է հանդես գալիս Dundee Precious Metals Inc. ընկերությունը:

Նշենք, վերջերս Polymetal International plc ընկերությունը ձեռք   բերեց Կապանից ոչ հեռու տեղակայված Լիճքվազ երկրաբանահետախուզական նախագծի բաժնետոմսերի 25%-ը, 3.5 մլն.դոլար արժողությամբ իր բաժնետոմսերի հաշվին, միաժամանակ համաձայնեցնելով ակտիվներում իր մասնաբաժնի ավելացումը` մինչև 50%:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ