Ռուսական առաջատար հեռուստաընկերությունները լռել են երեխային գլխատելու մասին․ Կրեմլի հրահանգը
Ռուսական խոշորագույն հեռուստաընկերությունները՝ «Первый», «Россия-1», НТВ եւ РЕН ТВ-ն լռել են երեկ տեղի ունեցած հրեշավոր սպանության մասին։ Հիշեցնենք, որ Ուզբեկստանի քաղաքացուհի դայակը գլխատել էր 4 տարեկան երեխային, հետո էլ երեխայի գլուխը ձեռքին՝ փողոցում սպառնացել պայթեցնել ինքն իրեն։
Խոշոր հեռուստաընկերությունները իրենց լուրերի թողարկումներում հատուկ ոչինչ չեն հայտնել տեղի ունեցածի մասին, ինչպես հայտնում է РБК-ն՝ հղում անելով հեռուստաընկերություններում իրենց աղբյուրներին, այս թեմայի մասին չի բարձրաձայնվել «վերեւների հրահանգով», որպեսզի միջազգային լարվածություն չսկսվի Մոսկվայում։
Կրեմլից, սակայն, մեկնաբանել են, որ իրենք որեւէ հրահանգ չեն տվել, հեռուստաընկերություններն իրենք են որոշել «չմեկնաբանել խելագարի մասին լուրը», իսկ իրենք հավանություն են տալիս այդ որոշմանը։