Քլինթոնն իր “խորին հիասթափությունն” է հայտնել Հունգարիային` կապված “Սաֆարովի գործի” հետ
ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը`Հունգարիայի ԱԳ նախարար Յանոս Մարտոնիի` Վաշինգտոն կատարած այցի ժամանակ կրկին հայտնել է իր հիասթափությունը ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի արտահանձնման կապակցությամբ` նշելով, որ այդ որոշումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող բանակցություններին մեծ վնաս հասցրեց, տեղեկացնում է “asbarez.com”-ը:
Կայքը նշում է, որ ԱՄՆ-ը առաջիններից մեկն էր, որ դատապարտեց Սաֆարովի արտահանձնումն ու ներումը, սակայն ընդգծում է այն փաստը, որ չնայած միջազգային հանրության քննադատություններին, Ալիեւը հաստատակամ է իր որոշման մեջ:
Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ողջունում է Քլինթոնի ջանքերը` Հունգարիային ցույց տալու, որ այդ չմտածված քայլը վնասեց բանակցային գործընթացին: