22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Անակնկալ՝ նորածին եռյակին

Օրեր առաջ Վանաձորի բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքում վանաձորաբնակ  Ռիմա Միրզոյանը եռյակ լույս աշխարհ բերեց՝ երեք արու զավակ: Ինչպես նշում է երջանիկ մայրը, եռյակ ունենալու լուրն անակնկալ է եղել  թե՛ իր և թե՛ ամուսնու՝ Սամվել Զարգարյանի համար:  Ընտանիքում երկու աղջիկներ ևս մեծանում են, ովքեր անհամբերությամբ են սպասում, թե երբ են տեսնելու  նորածին եղբայրներին:

Ուրախ լուրը անտարբեր չի թողել  նաև մարզի ղեկավարին:

Նա այսօր ապագա զինվորների համար՝ նվերներ, իսկ ընտանիքի համար դրամական օգնություն էր ուղարկել ծննդատուն՝ խոստանալով ընտանիքը մշտապես պահել ուշադրության կենտրոնում:

Նշենք, որ Henaran.am-ը զրուցեց նրանց հարազատներից մեկի հետ, ով նշեց, որ երջանիկ հայրը միևնույն ժամանակ շվարած էր, քանի որ բնակարան չունեն, իսկ օրորոց ունենալը նրանց համար երազանք է եղել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ