06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Գյումրեցու ականջ կտրող կասկածյալը ձերբակալվել է

Երեկ Շիրակի մարզում վիճաբանության ժամանակ 23-ամյա երիտասարդի ականջը կտրելու դեպքով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով:
Այդ մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Քննչական կոմիտեից հավելելով, որ կասկածյալը ձերբակալվել է:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, դեպքը տեղի է ունեցել Առափի գյուղում գտնվող «Փակ ծառ» ռեստորանի մուտքի մոտ:
Գյումրեցի 23-ամյա երիտասարդը դեպքից հետո տեղափոխվել է Գյումրու ԲԿ, սակայն տղայի ականջը չեն գտել, որպեսզի պլաստիկ վիրաբույժը կարողանա այն վիրահատել:
Ըստ շրջանառվող լուրերի տղայի ականջը կտրելու պատճառ դարձել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը:
«Aravot.am»-ի փոխանցմամբ՝ 23-ամյա Տ.Ա.-ն ծանոթություն է հաստատել մի երիտասարդ, ամուսնալուծված կնոջ հետ, վերջինիս եղբայրն էլ, լսելով այս մասին, Տ.Ա.-ին նախազգուշացրել է հեռու մնալ, գործ չունենալ իր քրոջ հետ:
Այնուհետ այդ երկու երիտասարդները ժամադրվել են Շիրակի մարզի մոտակա գյուղերից մեկի՝ Առափիի չգործող ռեստորանի մոտ, որպեսզի հանդիպեն, զրուցեն: Այստեղ վիճաբանել են, այն վերածվել է ծեծկռտուքի, որն էլ ավարտվել է այս տհաճ միջադեպով:

Մանրամասները՝ «Փաստինֆո»-ում

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ