Տավուշի մարզում աշխատանք է փնտրում՝ 5948 անձ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի զբաղվածության տարածքային կենտրոնների կողմից ստացված տեղեկատվության համաձայն, 2016թ. փետրվարի 1-ի դրությամբ Տավուշի մարզում հաշվառվել են 5948 աշխատանք փնտրող անձ (Իջևանում` 2114, Դիլիջանում` 1946, Բերդում` 894, Նոյեմբերյանում` 994):
Զբաղվածության կենտրոնների և մարզպետարանի աշխատակազմի կողմից գործատուների հետ տարվող աշխատանքների արդյունքում նրանցից 26-ը տեղավորվել են աշխատանքի:
Հաշվառվածներից 27-ը աշխատանք փնտրող հաշմանդամներ են:
Ըստ զբաղվածության կենտրոնների տրամադրած տեղեկատվության, մարզում հաշվառվել է 5242 գործազուրկ, որոնցից 3365-ը՝ կանայք են: