28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Դարի տանջանքը` սիրո թշնամին

 ”Նևրոզը նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարումն է, դա ոչ թե դարի հիվանդությունն է, այլ դարի տանջանքը”,-այսօր ասուլիսում ասաց հոգեթերապևտ, սեքսոպատոլոգ Մարատ Զաքարյանը: Վերջինս նշեց, որ նևրոզը հիմնականում առաջանում է սթրեսային իրավիճակներից հետո: Այն կարող է բերել ճնշման փոփոխության, գլխապտույտների, գլխացավերի, գերգռգռված վիճակի, ինչպես նաև կարող է առաջացնել սեռական խանգարումներ կանանց ու տղամարդկանց մոտ: Զաքարյանի խոսքով` նևրոզը սիրո թշնամին է, քանի որ սեռական ցանկությունն է նվազեցնում:

Հերքելով հասարակության մեջ եղած տեսակետերը, որ նևրոզը կարող է հանգեցնել մահվան` հոգեթերապևտն ասաց. ”Նևրոզը հոգեկան հիվանդության պատճառ չի կարող դառնալ, դրանից մարդ չի մեռնում, նևրոզը փոխում է կյանքի նորմալ ապրելակերպը, ընտանիքում խռովությունների առիթ է դառնում”:  Նևրոզն աշխարհում տարածված բոլոր հիվանդությունների 1/3-ն է կազմում: ”Մարդը կարող է ինֆարկտ տարած լինի, դրա ֆոնի վրա առաջանա նևրոզ, բայց ավելի շատ սթրեսային իրավիճակներից հետո են առաջանում: Կարող են սրվել գարնանն ու աշնանը, ինչպես մյուս հիվանդությունները”,-հայտնեց նա: 

Զաքարյանը խորհուրդ է տալիս նևրոզից խուսափելու համար նախ և առաջ խուսափել սթրեսներից և հաճախ դիմել հոգեբաններին, իսկ հիվանդության դեպքում արդեն դիմել հոգեթերապևտի: ”Բուժումը համակցված է, և դեղարայք, և սանատորիայի բուժումներ, վաննաներ, մերսումներ, սննդի փոփոխություն, այս ամենը բարերար ազդեցություն են ունենում մարդու օրգանիզմի վրա, բայց հիմնական բուժումը հոգեթերապևտիկ լուծումն է”:

Զաքարյանն ընդգծեց, որ նևրոզով կարելի է հիվանդանանալ բոլոր տարիքներում: Սակայն այն հաճախ առաջանում է սեռական հասունության շրջանում, քանի որ այդ շրջանում նյարդային և մյուս համակարգերը լրիվ զարգացած ու կազմավորված չեն և խոցելի են:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ