Սողանքների առումով զգոն պետք է լինենք
ՀՀ ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Խանգելդյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ Հայաստանում սողանքների առումով նվազման միտումներ են գրանցվում:
«2014 թվականին ունեցել ենք 7 սողանք, 2015-ին՝ 3 սողանք: Այնուամենայնիվ Հայաստանը լեռնային երկիր է եւ ունենք բավականին շատ վտանգավոր քարաթափման հատվածներ: Հայաստնում գրանցված է 2500- ից ավելի սողանքներ, որոնցից 130-ն են վտանգ են ներկայացնում մեր կենսագործունեության ու շինությունների համար: Բարեբախտաբար, դրանք ակտիվ չեն, և շարժը քիչ է, անհանգստացնող ոչինչ չկա: Դրանք հետազոտվում են: Բոլոր վտանգավոր հատվածներում աշխատում ենք արձագանքել»,- ասել է Հով. Խանգելդյանն ՝ ավելացնելով, որ սողանքների ուղղությամբ պրոֆիլակտիկ աշխատանքներ միշտ տարվում են: