Ահավոր երկընտրանքի առջեւ են. Հրապարակ
Երեկվանից կրկին ՀՀԿ-ՀՅԴ բանակցային սեղանին է կրթության եւ գիտության նախարարի պորֆելը ՀՅԴ-ին տալու խնդիրը: ՀՅԴ-ն որոշել է, որ այն պետք է տրվի Լեւոն Մկրտչյանին, վերջինս էլ օրերս է հանդիպել ԿԳՆ-ում մնացած իր կադրերին, փորձել ճշտել` իմաստ ունի վերադառնալ, թե ոչ: Եթե այնպես լինի, որ Սերժ Սարգսյանը համաձայնի, ապա դա կլինի Լեւոն Մկրտչյանի «չորրորդ թռիչքը նա լունու»: ՀՅԴ-ն Սերժ Սարգսյանին ասել է, որ որոշ կառույցներ դուրս կգան ՀՅԴ-ից, եթե իրենց համագործակցությունը «ֆունդամենատլ» չլինի, իսկ ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունն առաջին հերթին միտված է 2017+հեռանկարին:
Ընդ որում, դաշնակցականները կատեգորիկ չեն ուզում նաեւ սոցապնախարարությունը` պատճառանանելով, թե կուտակայինին իրենք դեմ են եղել եւ հիմա չեն կարող գալ ու այդ ռեֆորմներն իրականացնել:
Չեն ուզում նաեւ Շիրակի մարզը. նախ` իրենց մասով Շիրակի մարզում հիշողություններն առանձնապես փառապանծ չեն, ապաեւ` ժամանակը շատ կարճ է, չեն կարողանա մարզում արագ վերադասավորվել եւ ԿԳՆ-ին զուգահեռ` ուզում են Գեղարքունիքի մարզը, որտեղ շատ ուժեղ են: Ու հիմա ՀՀԿ-ում ահավոր երկընտրանքի առջեւ են թե Աշոտյանի, թե Գեղարքունիքի մասով:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: