10 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Ի հեճուկս հարեւանի, Վարդաքարը դպրոց կունենա

Շիրակի մարզի Արթիկ քաղաքում ընտրողների հետ հանդիպմանը ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանից բնակիչներից մեկը հետաքրքրվեց, թե երբ Վարդաքար գյուղը դպրոց կունենա: Ըստ նրա, գյուղի երեխաները ուսանում են մանկապարտեզի եւ մշակույթի տանը:

“Հարմարացրել ենք, մի կերպ սովորում են: Գյուղի դպրոցը քանդվել է, նորի կառուցումը սկսվել է, սակայն երեք տարի առաջ կասեցվել է”,-ասաց նա: ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը պարզաբանեց, որ  դպրոցի վերանորոգումը կասեցվել է, քանի որ հարակից Նոր Կյանք գյուղում նոր դպրոց է կառուցվել, եւ կառավարությունը նպատակահարմար է գտել, որ վարդաքարցի երեխաները այցելեն Նոր Կյանքի դպրոց:

“Բայց պարոն նախագահ, վարդաքարցիք պահանջում են իրենց գյուղում դպրոց”,-ասաց փոխվարչապետը: Սերժ Սարգսյանն այնուհետեւ հարցը ուղղեց այդ ընտրողին.

 -Ուզում եք անպայման դպրոցը լինի Վարդաքարո՞ւմ: Ուրեմն ի հեճուկս Նոր Կյանք գյուղի, դուք կունենաք դպրոց”,-խոստացավ Սերժ Սարգսյանը, ստանալով “անպայման” հավաստիացումը:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ