Կհետաձգվի մեկ ամսով
Ինչպես հայտնում են Գյումրիից այսօր շարունակվող դատական նիստի ժամանակ Վալերի Պերմյակովի նոր պաշտպանը՝ Էդուարդ Աղաջանյանը, միջնորդություն ներկայացրել դատարան՝ դատը հետաձգել մեկ ամսով, որպեսզի նա ծանոթանա 26 հատորանոց քրեական գործին:
Ավետիսյանների իրավահաջորդների փաստաբանները չեն առարկել եւ համաձայնվել են, քանի որ խոսքը վերաբերում է մարդու պաշտպանությանը, միայն թե Լուսինե Սահակյանը դատարանից պահանջեց հաջորդ դատական նիստին նորմալ պայմաններ ստեղծել, քանի որ բացարձակապես չի լսվում ոչ մեկի խոսքը, թարգմանիչն աշխատում է ահավոր պայմաններում:
Ավելին նույն խնդրանքով նաեւ մյուս փաստաբաններն են պահանջել, որպեսզի հաջորդ դատական նիստին դատարանի դահլիճի նմանեցնել այն սենյակը, որտեղ ընթանում է նիստը:
Հիշեցնենք, որ այսօրրվա դատական նիստում նախատեսված էր, որ կհարցաքննվեն ռուսական սահմանապահ ջոկատի 14 ծառայողի, ընդ որում, նրանցից միայն 3-ն են ռուս, մյուսները՝ սահմանապահ ջոկատում ծառայող հայեր են: Կհարցաքննվեն նաեւ Շիրակի մարզի Երասգավորս գյուղի երկու բնակիչներ: