Հիլարի Քլինթոը մեղադրել է Ռուսաստանին
ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող Հիլարի Քլինթոնը (Դեմոկրատական կուսակցությունից) սպառնացել է պատասխանել Եվրոպայում «սահմանների ռուսական ստուգմանը»,- այս մասին գրում է RIA Novwsti-ն:
Ռուսաստանը ձգտում է փոխել Եվրոպայի հետպատերազմյան սահմանները՝ հայտարարել է Հ. Քլինթոնը Նյու Հեմփշիր քաղաքում տեղի ունեցած հեռուստադեբատի ժամանակ, որտեղ նրան խնդրել են մեկնաբանել անցյալ շաբաթ ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերի հայտարարությունը այն մասին, որ Ռուսաստանը ԱՄՆ ազգային անվտանգության հիմնական սպառնալիքն է:
«Ես կարծում եմ՝ Քարթերը ուշադրություն է դարձնում այն մշտական ճնշմանը, որ Ռուսաստանը գործում է մեր եվրոպական դաշնակիցների վրա, այն մեթոդների, որոնցով նա փորձում է փոխել Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված սահմանները, և այն միջոցների, որոնցով նա փորձում է միմյանց դեմ հանել եվրոպական երկրներին՝ տարածքներ գրավելով»,- ասել է Քլինթոնը:
«Մենք պետք է ավելի շատ բան անենք ՆԱՏՕ-ի մեր գործընկերներին աջակցելու համար: Մենք պետք է Պուտինին պարզ ազդանշան տանք, որ սահմանների ստուգման այդ միջոցը պատասխան կստանա»,- ավելացրել է նա:
Քլինթոնը նաև նշել է, որ «Ռուսաստանը շատ է աջակցում Ասադին: Նրանք ցանկանում են այնտեղ ունենալ իրենց տարածքը, իրենց ռազմաօդային և ռազմածովային բազաները»,- ասել է նա և ավելացրել, որ ներկայումս Իրանը և Չինաստանը ավելի փոքր սպառնալիք են, քան Ռուսաստանը: