Ռուսաստանը ռազմական գործողությունները չի դադարեցնի
Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման համար հիմքեր չկան: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Ռուսաստանը կշարունակի ավրահարվածներ հասցնել այնքան ժամակ, քանի դեռ մենք իրապես չեն հաղթել «Իսլամական պետություն» եւ «Ջաբրաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորուրումներին»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը:
Նախօրեին, հիշեցնենք, սիրիական ընդդիմությունը Ժնեւում ընթացող բանակցությունների ժամանակ պահանջել է, որպեսզի Ռուսաստանը դադարեցնի ավիահարվածներ հասցնել երկրի տարածքում: Լավրովն այսօր ընդգծել է, որ Մոսկվան պատրաստակամ է ահաբեկչության դեմ պահքարի հարցերը համակարգել ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի հետ՝ հակառակ դրա լեգիտիմության հետ կապված հարցերին:
Լավրովն նաեւ ընդգծել է, որ Ռուսաստանը պնդում է, որ պետք է փակել սիրիական նավթի ապօրինի տարանցումը Թուրքիա, ինչը հանգուցային նախապայման է Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման համար: