11 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Սուրաջկունդի արհեստների 30-րդ միջազգային փառատոն

ՀՀ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են , որ նախարարության  աջակցությամբ` սույն թվականի փետրվարի 1-15-ը, Հնդկաստանի Սուրաջկունդ պատմական վայրում մեկնարկել է  Սուրաջկունդի արհեստների 30-րդ միջազգային փառատոնը, որին արդեն երկրորդ անգամ, ի թիվս այլ երկրների մասնակցում է նաև  մեր երկիրը:

Հայաստանն այս տարի կներկայացնեն ազգային երաժշտական նվագարաններ պատրաստող վարպետ- երաժիշտ Միխայել Սադոևը, «Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն, նկարիչ-դիզայներ Լիլիթ Մելիքյանը և գոբելենագործ Անուշ Եղիազարյանը: Ծրագրի համակարգողն է նկարիչ-ձևավորող Արևիկ Պետրոսյանը:

Փառատոնի բոլոր օրերին հայկական տաղավարում կպատրաստվեն հայկական ավանդական երաժշտական գործիքներ, ձեռագործ և գոբելենագործ աշխատանքներ: Տաղավարում կհնչի հայկական ավանդական երաժշտություն, մասնավորապես՝ դուդուկ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ