20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

47-ամյա կինը մինչեւ ծննդաբերությունը չգիտեր, որ հղի է /վիդեո/

Մասաչուսեցի բնակչուհին իսկական անակնկալի եկավ, երբ ծննդաբերությունից ժամեր առաջ նոր միայն իմացավ, որ երեխայի է սպասում։ 47-ամյա Ջուդի Բրաունը 9 ամիս չէր էլ պատկերացնում, որ երեխայի է սպասում։ Իսկ հիվանդանոց գնաց, քանի որ որովայում ուժեղ ցավեր ուներ։ Նրան թվացել էր, երիկամների քարերն են շարժվում, գրում է Вести.ру-ն։

Սակայն հիվանդանոցում բժիշկները կնոջն ասացին, որ նա շուտով երեխա է ունենալու։ Ընդամենը մեկ ժամ անց Ջուդին առողջ դուստր ունեցավ՝ Կարոլինը։ Ջուդին եւ նրա ամուսինը 22 տարվա ամուսիններ են, սակայն ոչ մի կերպ չէին կարողանում երեխա ունենալ։

Իսկ թե ինչպես կարող էր կինը չնկատել, որ հղի է, ինքն էլ չգիտի։

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ