04 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Գիտնականների ահազանգը. Եվրոպան ջրի տակ կհայտնվի

Գլոբալ տաքացումը պատճառ է հանդիսացել, որ գիտնականներն մտահոգվեն եւ հայտարարեն, որ 30-ից 70 տարի անց ջրի տակ կանցնեն Արեւմտյան, Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի զգալի տարածքներ, եթե համաշխարհային հանրությունը չձեռնարկի անհրաժեշտ միջոցներ:

Այս մասին Lenta.ru-ի փոխանցմամբ նշված է Շրջակա միջավայրի հարցերով եվրոպական գործակալության զեկույցում։ Գործակալությունն առաջին անգամ գլոբալ մոնիթորինգի է ենթարկել Եվրոպայի ջրային պաշարների վիճակը եւ կանխատեսումներ է արել ջրի տակ հայտնվելու վտանգի տակ գտնվող տարածքների համար։

Կլիմայագետները կարծիքով  մինչեւ 2050 թվականը ջրհեղեղների պատճառած տնտեսական վնասը՝ կաճի 5, իսկ մինչ 2080 թվականը՝ 17 անգամ, իսկ ամենամեծ վտանգի տակ գտնվում են Եվրոպա աշխարամասի այն երկրները որոնց տարածքներով հոսում են մասնավորապես  Դանուբ եւ Հռենոս գետերը:

Վիճակագրության համաձայն 1980 եւ 2010 թվականների միջու ընկած ժամանակահատվածում եվրոպական երկրներում գրանցվել է 3563 ջրհեղեղներ։ Ամենաշատը գրանցվել է 2010 թվականին (21 երկրում՝ 321 ջրհեղեղ)։

Գիտնականներն իրենց օգնությւոն են առաջարկել, որպեսզի Եվրոպայում ջրհեղեղների խնդրի համալիր լուծում տրվի, մի կողմից այն նախատեսում է պայքար մղել գլոբալ տաքացման դեմ, իսկ մյուս կողմից՝ վերականգնել բնական էկոհամակարգը։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ