26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանը բոլորին միավորելու համար անելիք ունի /ֆոտո/

ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը Արմավիրի մարզում քարոզարշավն սկսեց Էջմիածին քաղաքից: Նա Սբ. Հռիփսիմե վանքում մոմ վառեց, որից հետո հանդիպեց էջմիածինցիներին: Սերժ Սարգսյանի խոսքով` Էջմիածինը  ամուր հող է, որովհետեւ այստեղ է Հայաստանի հոգեւոր կենտրոնը եւ յուրաքանչյուր հայ ձգտում է գեթ մի անգամ լինել այստեղ: Թեկնածուի խոսքով` ոմանք արդեն ձայներն են հաշվում `մոռանալով, որ այդ ձայնը մի մարդ է: “Պետք է կարեւորել մարդուն, պետք է հաշվի առնել նրա սոցիալական վիճակը եւ դրա հիմքում էլ ապահով Հայաստան նախընտրական ծրագիրն է”,-ասաց Սերժ Սարգսյանը:

Ներկայացնելով ծրագրի համարյա բոլոր ոլորտները` թեկնածուն հայտարարեց, որ էջմիածինցիների քվեներով ինքը կլինի բոլոր քաղաքացիների, ընդդիմախոսների, քննադատողների նախագահը: “Վստահ եմ, որ ձեր քվեները կօգնեն ինձ, ես դեռ անելիք ունեմ բոլորիս միավորելու համար”,-ասաց Սերժ Սարգսյանը:

Ընտրողները գործող նախագահին խնդրեցին Վաղարշապատը փոխարինել քաղաքի նախկին Էջմիածին անվանումով: Սերժ Սարգսյանն ասաց, որ բոլորը գիտեն, որ Վաղարշապատը Էջմիածինն է, ինքը գուցե իրավուքն չուներ դիմելու “սիրելի էջմիածինցիներ”-ով, բայց վաղարշապատցին ինքը պիտի որոշի տեղական հանրաքվեի միջոցով: “Անցկացրեք հանրաքվե եւ եթե մեծամասնությունը որոշի եւ քվեարկի Էջմիածնի օգտին, ապա Վաղարշապատ այլեւս չենք ասի ձեր քաղաքին”,-ասաց Սերժ Սարգսյանը

Վերջին խոսքերը հավաքավածներն ընդունեցին ծափահարություններով:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ