27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

“Երկաթե լեդիներ” Կանդելակին եւ Սիմոնյանը միասին քաղաքական շոու կվարեն

Հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակին եւ “Russia Today” հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը համատեղ նոր քաղաքական շոու կվարեն, որը կկոչվի “Երկաթե լեդիներ“:

Հեռուստաշոուն կհեռարձակվի “НТВ” հեռուստաալիքի ուղիղ եթերում, նշվում է հեռուստաալիքի պաշտոնական էջում: Շոուն կլինի “խիստ բանավեճի ձեւաչափով”, որի գաղափարը պատկանում է հենց հաղորդավարուհիներին: Եթերում նրանք հյուրերի հետ կքննարկեն ակտուալ թեմաներ` պնդելով իրենց սեփական տեսակետները:

“Անձամբ ես այլեւս չեմ կարողանում ամեն կողմից հիմարություններ եւ ոչ տեղեկացված քարոզչություն լսել: Ձանձրալի է լուռ նստել եւ լսել այն դեպքում, երբ պարզապես գիտես` ինչպես են շատ բաներ տեղի ունեցել, բայց տեսնում ես` ինչպես են դրանք ներկայացվում եւ ցանկանում ես ասել` ինչպես է ամեն ինչ իրականում”,-Սիմոնյանի խոսքերն է մեջբերում հեռուստաալիքը:

Երկաթե լեդիների” հյուրերը կլինեն ոչ միայն իշխանական քաղաքական գործիչները, այլ նաեւ նրանց հակառակորդները:

“Քաղաքական բանավեճերի ժամանակ մենք հաճախ էմոցիաներին ենք տրվում, եւ չնայած ես ինքս շատ էմոցիոնալ մարդ եմ, սակայն  որպեսզի բարձրացնենք քաղաքական բանավեճերի մակարդակը հեռուստաեթերում, հարկավոր են փաստեր: “Երկաթե լեդիները” կհենվեն փաստերի վրա”,-նշել է Կանդելակին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ